Ռոբիկն ու Սերժը, Լևոնն էլ հետը ՀՀ-ում գիտական հիմնարկները սարքել էին ավերակ․ Փաշինյան Zarkerak - Ռոբիկն ու Սերժը, Լևոնն էլ հետը ՀՀ-ում գիտական հիմնարկները սարքել էին ավերակ․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ռոբիկն ու Սերժը, Լևոնն էլ հետը ՀՀ-ում գիտական հիմնարկները սարքել էին ավերակ․ Փաշինյան
Ռոբիկն ու Սերժը, Լևոնն էլ հետը ՀՀ-ում գիտական հիմնարկները սարքել էին ավերակ․ Փաշինյան

Ռոբիկն ու Սերժը, Լևոնն էլ հետը ՀՀ-ում գիտական հիմնարկները սարքել էին ավերակ․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակիցների և համակիրների հետ Արաբկիր վարչական շրջանում է:

Քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ՀՀ վարչապետին մոտեցած մի կին սկսել է վիրավորել նրան, մեղադրել ամենատարբեր հանցանքների համար, գոռգոռալ, հայտարարել, թե վարչապետը որոշել է «կզացնել» իրենց: Ի վերջո, վարչապետի և կնոջ միջև ընդհարում է սկսվել:

Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպմանն իր խոսքում, անդրադառնալով միջադեպին, ասել է, թե կինը ներկայացել է որպես գիտությունների թեկնածու:

«Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումը 3 անգամ ավելացել է: Ռոբիկն ու Սերժը, Լևոնն էլ հետը ՀՀ-ում գիտական հիմնարկները սարքել էին ավերակ: Մենք գիտական համակարգին էնքան տեխնիկա ենք մատակարարել, որ էդքան բան երբևէ չի եղել, աշխատավարձերը մինչև 300 տոկոսով ավելացել են․ էս ենք մենք արել գիտության ոլորտի համար»,- ասել է վարչապետը:

18 Մայիս, 2026 16:08
Վեր