Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող Zarkerak - Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող
Zarkerak Zarkerak - Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող
Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Այս մասին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

 

2026 թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների օրվանից առաջ 20-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է՝

 

2.483.520, որից՝

  • ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 2.925,
  • հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 69։
18 Մայիս, 2026 17:20
Վեր