Հրապարակվել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման առաջին արդյունքները․ՀՌՀ Zarkerak - Հրապարակվել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման առաջին արդյունքները․ՀՌՀ
Zarkerak Zarkerak - Հրապարակվել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման առաջին արդյունքները․ՀՌՀ
Հրապարակվել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման առաջին արդյունքները․ՀՌՀ

Հրապարակվել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման առաջին արդյունքները․ՀՌՀ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մայիսի 18-ին գումարել է հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝

1․ Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ:

2․ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցի՝ «Լայթ-հաբ» ՍՊԸ հայտի վարկանիշային քվեարկությունը։

Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիանա Դոխիկյանը ներկայացրեց Հանձնաժողովի իրականացրած տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունը։

Նիստին ներկա էր նաև Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչ Րաֆֆի Էլիոթը:

Հարցի ներկայացումից հետո Հանձնաժողովը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 12-րդ մասի և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 2-րդ և 11-րդ հոդվածների դրույթներով որոշեց հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը՝ համաձայն N1 հավելվածի, և սահմանված կարգի պահպանման վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքները` համաձայն N2 հավելվածի:

Հաջորդիվ ամփոփվեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի արդյունքները։ Հանձնաժողովի անդամները փակ վարկանիշային քվեարկությամբ գնահատեցին մրցույթի միակ մասնակից «Լայթ-հաբ» ՍՊԸ-ին, որի ներկայացուցիչները ներկա չէին նիստին։ Մրցույթի արդյունքներով մասնակցին չհաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 32 միավոր (անցողիկը՝ 40-ն էր)։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

18 Մայիս, 2026 17:54
Վեր