Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու բարեփոխումները․ հանդիպում ԱՍՀՆ-ում Zarkerak - Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու բարեփոխումները․ հանդիպում ԱՍՀՆ-ում
Zarkerak Zarkerak - Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու բարեփոխումները․ հանդիպում ԱՍՀՆ-ում
Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու բարեփոխումները․ հանդիպում ԱՍՀՆ-ում

Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու բարեփոխումները․ հանդիպում ԱՍՀՆ-ում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին՝ Բրազիլում ՊՀԾ գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբանին, ծրագրի պատասխանատու Մարիա Ջուլիա Սենեսին և տնօրենի տեղակալ Օսկար Էկդալին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու բարեփոխումները, պարենային անվտանգության, սոցիալական աջակցության և խոցելի խմբերի համար իրականացվող նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։

Միջազգային գործընկերներին ներկայացվել է ընտանիքների սոցիալական և պարենային կարիքների գնահատման և բարելավման ուղղությամբ արված աշխատանքներն, ինչպես նաև անապահովության գնահատման նոր համակարգի առանձնահատկությունները։

Կողմերն անդրադարձել են սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սննդի քարտերի միջոցով պարենային խնդիրներ ունեցող բնակչության խմբերի համար հասանելի և հասցեական աջակցության ապահովմանը, գործնական մեխանիզմների կատարելագործմանն ու շահառուների շրջանակի ընդլայնման հնարավորություններին։

Կարևորվել է շարունակական համագործակցությունը՝ բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման և զարգացման ուղղությամբ։

18 Մայիս, 2026 18:57
Վեր