Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մի լումա տանողը իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան Zarkerak - Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մի լումա տանողը իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մի լումա տանողը իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մի լումա տանողը իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մի լումա տանողը իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր համար ամենաէականն այն չէ, որ ինքն ընտրվի վարչապետ, այլ այն է, որ միայն ու միայն ժողովուրդը որոշի, թե ով կլինի վարչապետ։

ՀՀ վարչապետն այդ մասին ասել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում։

«Ես ասել եմ ու ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մի լումա տանողը իմ անձնական թշնամին է։ Եվ այս սկզբունքը պետք է հաշվի առնեն բոլորը, որովհետև պետական բյուջեից տանել, նշանակում է ձեզնից յուրաքանչյուրից տանել, որովհետև պետությունը դուք եք։ Դուք եք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության տերն ու տնօրենը, վարչապետն ընդամենը վարձու աշխատող է, և դուք եք որոշում՝ ով լինի վարչապետ։ Երեկ որոշել եք, որ ես պետք է լինեմ, ես եմ, ես իմ մաքսիմալն անում եմ, որպեսզի մեր պետությունը լինի բարեկեցիկ և ծաղկի։ Եթե վաղը կորոշեք, որ ես չեմ, ես հնազանդ կատարողն եմ ձեր որոշման՝ ինչ էլ դուք որոշեք։ Ինձ համար ամենաէականն այն չէ, որ ես ընտրվեմ վարչապետ, ինձ համար ամենաէականն այն է, որ միշտ ու հավերժ ժողովուրդը, միայն ժողովուրդը որոշի, թե ով է վարչապետ։ Հեղափոխությունը առաջին հերթին դրա համար է տեղի ունեցել»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորել է հավաքվածներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առթիվ՝ շեշտելով, ժողովուրդը պետք է տեր կանգնի այդ խաղաղությանը։

«Որպես ձեր մանդատով Հայաստանն 8 տարի առաջնորդած մարդ՝ ես ինձ իրավունք եմ վերապահում ասել հետևյալը։ Նախ` ես ուզում եմ ձեզ շնորհավորել Հայաստանում հաստատված խաղաղության առիթով։ Եվ ուզում եմ նաև ասել, որ 2026 թվականի ընտրությունների ամենակարևոր հարցը հետևյալն է՝ մեր ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելո՞ւ է խաղաղությանը, թե՞ չի կանգնելու։ Շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը տեր կանգնի խաղաղությանը, որովհետև խաղաղությունն է ապահովելու մեր անկախությունը, մեր բարեկեցությունը, մեր պետության հարատևության օրակարգը»,- ասել է նա։

21 Մայիս, 2026 16:39
Վեր