8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունում Zarkerak - 8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունում
Zarkerak Zarkerak - 8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունում
8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունում

8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 8-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունը՝ 34 երկրների թիմերի մասնակցությամբ։ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հանդես են եկել Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքականի կազմում։

Հայաստանի ներկայացուցիչները 8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։

Հայաստան-Մոլդովա ներկայացուցիչների համառ պայքարի արդյունքում սահմանվել է նաև աշխարհի նոր ռեկորդ՝ 46 րոպե տևողությամբ (նախկին ռեկորդը՝ 26 րոպե):

Տղամարդիկ՝ նստած

-55 Սարգիս Հարությունյան, աջ ձեռքով 1-ին տեղ

-65 Շահեն Բաբայան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 2-րդ տեղ

-65 (ՄՈՒԿ) Վոլոդյա Բազեյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 2-րդ

+80 Սարգիս Ստեփանյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ

+100 Սևակ Սիմոնյան, աջ ձեռքով 1-ին տեղ

Տղամարդիկ՝ կանգնած

-55 Վալտեր Հարությունյան, ձախ ձեռքով 1-ին տեղ, աջ ձեռքով 1-ին տեղ

-65 Գուրգեն Անտոնյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 3-րդ տեղ

-90 Ռաֆայել Հարությունյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 3-րդ տեղ

+85 Գևորգ Համբարձումյան, ձախ ձեռքով 1-ին տեղ

Կանայք՝ կանգնած

+55 Բաբաջանյան Անահիտ, ձախ ձեռքով 2-րդ տեղ

+65 Նաիրա Մեսրոպյան, ձախ ձեռքով 1-ին տեղ, աջ ձեռքով 1-ին տեղ

Ռեկորդակիր՝ Վոլոդյա Բազեյան

21 Մայիս, 2026 15:59
Վեր