Կկարգավորվեն «Հայաստան օրգանական» տարբերանշանի կիրառելիության հետ կապված խնդիրները Zarkerak - Կկարգավորվեն «Հայաստան օրգանական» տարբերանշանի կիրառելիության հետ կապված խնդիրները
Zarkerak Zarkerak - Կկարգավորվեն «Հայաստան օրգանական» տարբերանշանի կիրառելիության հետ կապված խնդիրները
Կկարգավորվեն «Հայաստան օրգանական» տարբերանշանի կիրառելիության հետ կապված խնդիրները

Կկարգավորվեն «Հայաստան օրգանական» տարբերանշանի կիրառելիության հետ կապված խնդիրները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ տալու կարգը և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատելու մասին» որոշման մեջ։ Արդյունքում՝ կկարգավորվեն «Հայաստան օրգանական» տարբերանշանի կիրառելիության հետ կապված խնդիրները։

Ըստ հիմնավորման՝ առաջարկվող «Հայաստան օրգանական» տարբերանշանը մշակվել է Braind բրենդինգային ընկերության կողմից և անհատույց տրամադրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

Այն հանդիսանում է հայկական օրգանական արտադրանքի հավաստման և նշագրման հիմնական խորհրդանիշը, որն ընդգծում է Հայաստանի մշակութային և ազգային ինքնությունը, ինչն արտահայտվում է նռան պատկերով՝ որպես պտղաբերության և հարստության ավանդական խորհրդանիշ:

Տարբերանշանը նախատեսված է ինչպես հիմնական տարբերակով՝ բաց ֆոնի վրա կիրառման, այնպես էլ երկրորդական տարբերակով՝ մուգ կամ կանաչ ֆոնի վրա կիրառման համար, ինչը հնարավորություն է ընձեռում պահպանել տարբերանշանի ընթեռնելիությունը և տեսանելիությունը կիրառման ընթացքում։ Որոշման ընդունումը կնպաստի նաև տարբերանշանի ինքնության պաշտպանությանը, կնպաստի Հայաստանի՝ որպես բարձրակարգ օրգանական արտադրանքով երկրի ճանաչելիության բարձրացմանը, ինչը կհանգեցնի օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնմանը և արտադրության ծավալների աճին։

21 Մայիս, 2026 15:53
Վեր