Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոդեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Zarkerak - Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոդեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Zarkerak Zarkerak - Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոդեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոդեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոդեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոդեի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյիի ուղեկցությամբ: 

Ստեփան Բոդեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ են խանարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:



Այնուհետև հյուրերը մոտեցել են Հուշապատին, որտեղ զետեղված են Հայոց ցեղապասնության դեմ բողոքի ձայն բարձրացրած մի շարք մտավորականների, քաղաքական և հասարակական գործիչների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: 

Պատվիրակությունը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, իսկ այցի ավարտին Ստեփան Բոդեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

 

21 Մայիս, 2026 18:37
Վեր