Կարդիականացվի Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործիքակազմը Zarkerak - Կարդիականացվի Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործիքակազմը
Zarkerak Zarkerak - Կարդիականացվի Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործիքակազմը
Կարդիականացվի Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործիքակազմը

Կարդիականացվի Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործիքակազմը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործիքակազմի արդիականացման և դրա արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Ըստ հիմնավորման՝ ծրագրի կիրառման ընթացքում կուտակված փորձը ցույց է տալիս, որ գործող կարգավորումները, լինելով ընդհանուր բնույթի և տնտեսության լայն շրջանակների համար կիրառելի, չեն ապահովում բավարար տարածքային և ոլորտային թիրախավորում։ Միաժամանակ տնտեսության կառուցվածքային փոփոխությունները, ներդրումային միջավայրի զարգացումը և ոլորտային ռազմավարական առաջնահերթությունները պահանջում են ծրագրի ճկունության բարձրացում և պետական աջակցության առավել նպատակային ուղղորդում։

Որոշման նպատակն է բարձրացնել պետական աջակցության թիրախայնությունը, ապահովել ֆինանսական շուկայում մրցակցության խթանումը, ինչպես նաև ծրագրի ֆինանսական ռեսուրսների արդյունավետ վերաբաշխումը՝ առանց պետական բյուջեի ծախսային բեռի էական աճի։ Ծրագրի իրականացումը 2022–2025 թթ. ընթացքում ապահովել է շուրջ 471 մլրդ ՀՀ դրամ կուտակային վարկային և լիզինգային պորտֆելի ձևավորում՝ պետական աջակցության և մասնավոր ներդրումների միջինում 1։10 լծակավորման հարաբերակցությամբ, ինչը վկայում է ծրագրի բարձր ներդրումային արդյունավետության մասին։

Որոշմամբ առաջարկվում է սահմանել տնտեսվարողների իրավունքը՝ սուբսիդավորվող վարկային/լիզինգային պայմանագրերը տեղափոխելու մեկ ֆինանսական կազմակերպությունից մյուսը՝ պահպանելով պետական աջակցությունը։ Սահմանվել է բարենպաստ սուբսիդավորման պայմաններ ՀՀ մարզերում (բացառությամբ Երևանի) հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման և վերակառուցման համար՝ նպաստելով զբոսաշրջության զարգացմանը։ Ծրագրի նպատակային գործունեությունների ցանկից հանվել է արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության (ՏԳՏԴ 35.11.5 դաս) համար նախատեսված համակարգերի ձեռքբերման ֆինանսավորումը՝ նոր սուբսիդավորվող պայմանագրերի մասով։ Ծրագրի շրջանակում ներառվել է «Թափոնների մշակում և ոչնչացում, նյութերի վերականգնում» տնտեսական գործունեության տեսակներ՝ խթանելով շրջանաձև տնտեսության մոդելների ներդրումը։ Արդյունքում՝ ակնկալվում է բարձրացնել պետական աջակցության թիրախայնությունն ու տնտեսական արդյունավետությունը՝ ձևավորելով տնտեսության համակարգային արդիականացման անհրաժեշտ նախադրյալներ։ Այն կնպաստի ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների՝ էներգահամակարգի տեխնիկական հուսալիության բարձրացմանը, կխթանի մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացները, ինչպես նաև «կանաչ» և շրջանաձև տնտեսության սկզբունքների ներդրումը։ Միաժամանակ կբարձրանա ներդրումային միջավայրի ճկունությունը, կընդլայնվեն տնտեսվարողների ֆինանսական հնարավորությունները և կխթանվի արտադրողականության աճը։

21 Մայիս, 2026 19:31
Վեր