Արտակարգ դեպք Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ը Zarkerak - Արտակարգ դեպք Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ը
Zarkerak Zarkerak - Արտակարգ դեպք Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ը
Արտակարգ դեպք Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ը

Արտակարգ դեպք Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, որտեղ հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 03:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Գայի փողոցի 78 հասցեում ավտոմեքենա է այրվում։

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից, «Lexus» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատեր 62-ամյա Արմեն Հ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչության ծառայողները։

Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, որ նշված քաղաքացուն պատկանող ավտոմեքենան հրկիզում են ու նախորդ դեպքը մինչ այժմ մնացել է չբացահայտված ու SHAMSHYAN.com զանգահարած քաղաքացիները նշում էին, որ իրենք հույս չունեն, թե Դիլիջանի ոստիկանները կբացահայտեն դեպքը և կհայտնաբերեն հրկիզողին, իսկ եթե նախկին դեպքը բացահայտվեր, ապա այս դեպքը տեղի չէր ունենա։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած քաղաքացին իրավապահներին հայտնել է, որ ավտոմեքենան հրկիզելու հետևանքով իրեն պատճառվել է 10 մլն ՀՀ դրամի վնաս։

21 Մայիս, 2026 20:32
Վեր