Անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ Zarkerak - Անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ
Zarkerak Zarkerak - Անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ
Անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ

Անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն իրականացրել է ուսուցիչ վերապատրաստողների հավաստագրման առցանց ծրագիրը: Ծրագրի նպատակն է ՀՀ դպրոցների ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի բարեփոխումը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրի մասնակից ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը:

Ծրագրի շրջանակում ՀՀ հանրակրթական 20 դպրոցների անգլերեն դասավանդող ուսուցիչներ վերապատրաստվել և որակավորվել են որպես ուսուցիչների վերապատրաստող մասնագետներ:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ծրագրի ավարտի առիթով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն առանձնակի անդրադարձել է ծրագրի կարևորությանը. «Մենք ունենք բազմաթիվ վերապատրաստողներ, որոնք ճանապարհ են անցել, փորձառություն ունեն և այսօր ոլորտում կարևոր դեր ունեն՝ որպես փորձագետներ, սակայն դեռևս չունենք վերապատրաստող մասնագետների պատրաստման ինստիտուտ: Եվ մեր գործընկերների հետ իրականացված այս ծրագրի շրջանակում դուք առաջինն եք, որ անցել եք այդ ճանապարհով և միջազգային չափանիշներով հավաստագրվել եք որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ: Ուրախալի է, որ որևէ մեկը ծրագրից դուրս չի մնացել. դա վկայում է ձեր քաջության, աշխատասիրության, իմացության, նախաձեռնողականության ու հետևողականության մասին, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Մեր դպրոցներին իրապես պետք են ուսուցիչներ, որոնք նպաստում են համակարգի ընդհանուր աշխատանքի՝ ավելի բարձր որակով իրականացմանը»։

Նրա համոզմամբ՝ մանկավարժական ռեսուրսը պետք է օգտագործել նախարարության բազմաբնույթ այն ծրագրերում, որոնցում փորձագիտական ներուժի կարիք կա: Արաքսիա Սվաջյանը կարևոր է համարել նաև այն հանգամանքը, որ այս ծրագրին մասնակցելով՝ ուսուցիչները համարվում են որպես միջազգային վերապատրաստող, ինչը բարձր ցուցանիշ է պետության համար և հնարավորություն ուսուցիչներին՝ ընդգրկվելու միջազգային վերապատրաստման ծրագրերում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև Բրիտանական խորհրդի գործընկերներին համատեղ աշխատանքի, խնդիրներին միասնաբար արձագանքելու և բարձր արդյունքի համար:

21 Մայիս, 2026 20:05
Վեր