Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն Zarkerak - Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն
Zarkerak Zarkerak - Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն
Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն

Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մի տղամարդ, ներկայանալով իբրև Երևանի հաշվառման-քննական բաժնի աշխատակից, առաջարկում է տրամադրել վարորդական իրավունքի վկայական և չարաշահելով  տարբեր անձանց վստահությունը՝ խաբեությամբ հափշտակում է գումար։ Նմանատիպ խարդախությունների վերաբերյալ նաև հաղորդումներ էին ստացվել մարտի 20-ին, մայիսի 14-ին և մայիսի 20-ին։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վերոհիշյալ անձի ինքնությունը։ 

Մայիսի 20-ին Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում 54-ամյա տղամարդը  հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել է Էրեբունու բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ վարորդական իրավունքի վկայական կարելի է ձեռք բերել բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները։ Իսկ ապօրինություններն անխուսափելիորեն հայտնվելու են ոստիկանության տեսադաշտում՝ արժանանալով իրավական գնահատականի։

21 Մայիս, 2026 20:20
Վեր