Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Լոռու մարզի Տանձուտ, Ձորագետ, Դեբեդ և Փամբակ գետերում առավել հրատապ հատվածների մաքրման աշխատանքների իրականացման, ինչպես նաև փաստաբանական ծառայությունների ձեռքբերման համար գործադիրն ընդունել է որոշում։
Ըստ հիմնավորման՝ գարնանը գետերի հնարավոր վարարումների ռիսկերից խուսափելու համար աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, հետևաբար, ֆինանսական միջոցները առաջարկվում է նախատեսել 2-րդ եռամսյակում։ Անհրաժեշտ գումարը 5 աշխատանքների մասով կազմում է 446,528.2 հազար դրամ։


