ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտшնգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում Zarkerak - ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտшնգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում
Zarkerak Zarkerak - ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտшնգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում
ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտшնգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում

ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտшնգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը բջջային օպերատորների հետ համագործակցությամբ սահմանափակել է որոշ ֆիշինգային դոմենների հասանելիությունն ու արտասահմանյան կոդերով ուղարկվող  SMS-ները։ Սակայն գերատեսչությունը զգուշացնում է, որ հանցագործները շարունակում են կիրառել iMessage և RCS համակարգերը՝ շրջանցելով ավանդական SMS ֆիլտրերը, և քաղաքացիներին կոչ է անում չբացել կասկածելի հղումներ ու չտրամադրել անձնական տվյալներ։

 

«ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ՀՀ բջջային օպերատորների հետ արդյունավետ և օպերատիվ փոխգործակցության արդյունքում սահմանափակել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը և +63 , +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS-ները: Հաշվի առնելով, որ հանցագործները մշտապես փնտրում են շրջանցման նոր ուղիներ, դեռևս առկա է նմանատիպ վտանգավոր նամակներ ստանալու ռիսկը iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։ Քանի որ այս հարթակները շրջանցում են ավանդական բջջային ցանցի SMS ֆիլտրերը, դրանք շարունակում են ակտիվորեն կիրառվել խարդախների կողմից։

 

Հորդորում ենք՝

 

1️⃣ Չարձագանքել անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին։

2️⃣ Չանցնել այդ նամակներում տեղադրված կասկածելի հղումներով (լինքերով)։

3️⃣ Չտրամադրել անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ:

4️⃣ Անմիջապես արգելափակել (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշել նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները հենց ձեր հեռախոսի հավելվածի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

21 Մայիս, 2026 21:40
Վեր