Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին Zarkerak - Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին
Zarkerak Zarkerak - Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի եւ մշտական հանձնաժողովների աշխատանքներին:

Պատվիրակության կազմում են ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը եւ Գեղամ Նազարյանը:

Մայիսի 21-ին ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել են ԱՊՀ մոդելային փաստաթղթերի նախագծեր: Հավանության արժանացած նախագծերում ներառվել են նաեւ հայկական կողմի առաջարկները: Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ օրինաստեղծ գործունեությունում ԱՊՀ ՄԽՎ մոդելային ակտերի կիրարկման փորձը` նշելով, որ դրանք օգտագործվում են` հաշվի առնելով ՀՀ ազգային շահերը, պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է Շիրակ Թորոսյանը, իսկ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին` Ալեքսեյ Սանդիկովը: Պատգամավորը հանդես է եկել երիտասարդության վրա արհեստական բանականության ազդեցությանը վերաբերող զեկույցով:

21 Մայիս, 2026 21:58
Վեր