Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատարում․ կան վիրավորներ Zarkerak - Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատարում․ կան վիրավորներ
Zarkerak Zarkerak - Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատարում․ կան վիրավորներ
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատարում․ կան վիրավորներ

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատարում․ կան վիրավորներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Սարգիս Ա․-ն, իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատար փոսում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա 2 ուղևորները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

10 Հունիս, 2026 22:36
Վեր