ՄԱԿ-ում քննարկվել է ապագա համավարակների նկատմամբ համաշխարհային պատրաստվածության հարցը Zarkerak - ՄԱԿ-ում քննարկվել է ապագա համավարակների նկատմամբ համաշխարհային պատրաստվածության հարցը
Zarkerak Zarkerak - ՄԱԿ-ում քննարկվել է ապագա համավարակների նկատմամբ համաշխարհային պատրաստվածության հարցը
ՄԱԿ-ում քննարկվել է ապագա համավարակների նկատմամբ համաշխարհային պատրաստվածության հարցը

ՄԱԿ-ում քննարկվել է ապագա համավարակների նկատմամբ համաշխարհային պատրաստվածության հարցը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման թեմայով բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստական գործընթացի շրջանակներում 2026թ. հունիսի 9-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ինտերակտիվ լսումներին` որպես նշյալ հարցով Քաղաքական հռչակագրի մշակման բանակցությունները համակարգող, հայտնում են ներկայացուցչությունից։

Լսումներին մասնակցել են ՄԱԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, ՄԱԿ կառույցների, քաղաքացիական հասարակության, երիտասարդական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով մտքեր փոխանակել ապագա համավարակների նկատմամբ համաշխարհային պատրաստվածության ամրապնդման վերաբերյալ։

Իր եզրափակիչ խոսքում դեսպան Հովհաննիսյանը կարևորել է բազմակողմ համագործակցությունը, առողջապահական գործիքների հավասար հասանելիությունը, համայնքների ներգրավվածությունը, առողջապահական համակարգերի դիմակայունությունը և կայուն ֆինանսավորումը։ Նա նաև ընդգծել է ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորությունը` առանձնանշելով, որ այսօր կատարվող ներդրումները վաղը վերածվեն ազգային կարողությունների ամրապնդման։

«Այսօրվա ներդրումները կարող են ապագայում ոչ միայն կյանքեր փրկել, այլև նվազեցնել ծախսերը», - նշել է դեսպան Հովհաննիսյանը։

Լսումների ընթացքում ներկայացված առաջարկություններն ու նկատառումները կնպաստեն Քաղաքական հռչակագրի նախագծի ամբողջացմանը՝ միջկառավարական բանակցություններին ընդառաջ։

10 Հունիս, 2026 23:01
Վեր