Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեքսիկայում մեկնարկել է 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությունը։ Մրցաշարը կշարունակվի մինչև հուլիսի 19-ը։
Միջոցառումը տեղի է ունենում Մեխիկոյի «Ացտեկա Արենա» մարզադաշտում՝ Մեքսիկայի և Հարավային Աֆրիկայի միջև բացման խաղից առաջ։
Բացման արարողությանը մասնակցում են մի շարք աստղեր, այդ թվում՝ Դեյվիդ Գետտան, EJAE-ն, Մեգան Թի Սթալիոնը, Անդրեա Բոչելլին և Շակիրան, որոնք կ կատարեն 2026 թվականի Աշխարհի առաջնության հիմնը՝ Դայ Դայը։
Մրցաշարը տեղի կունենա երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում և կանցկացվի 16 քաղաքներում. դրանցից 11-ը՝ ԱՄՆ-ում (Ատլանտա, Բոստոն, Դալաս, Հյուստոն, Կանզաս Սիթի, Լոս Անջելես, Մայամի, Նյու Յորք, Ֆիլադելֆիա, Սան Ֆրանցիսկո և Սիեթլ), երեքը՝ Մեքսիկայում (Մեխիկո, Գվադալախարա և Մոնտերեյ), և ևս երկուսը՝ Կանադայում (Վանկուվեր և Տորոնտո):
Մրցաշարին կմասնակցի ռեկորդային՝ 48 թիմ՝ 32-ի փոխարեն։ Բոլոր թիմերը կբաժանվեն չորս թիմից բաղկացած 12 խմբերի։ Հաղթողները և երկրորդ տեղը գրավածները, ինչպես նաև երրորդ տեղը գրաված ութ լավագույն թիմերը կանցնեն փլեյ-օֆֆ փուլ։
Արգենտինան աշխարհի գործող չեմպիոնն է։ Նրանք տիտղոսը նվաճել են 2022 թվականի Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում՝ եզրափակչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթելով Ֆրանսիային (3-3, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով՝ 4-2)։

