Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական Zarkerak - Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Zarkerak Zarkerak - Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և ռուսական «Կրասնոդարի» արդեն նախկին ավագ Էդուարդ Սպերցյանը պաշտոնապես համալրել է սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը։

«Կրասնոդարի» մամուլի ծառայությունը հաստատել է տրանսֆերը՝ հրապարակելով հրաժեշտի ուղերձը, իսկ արաբական աղբյուրները բացահայտել են գործարքի մանրամասները։

Արաբական «Ալ Ռիադիա» պարբերականի հրապարակման համաձայն՝ հայ ֆուտբոլիստը հուլիսի 6-ին Պորտուգալիայում հաջողությամբ բուժզննում է անցել, ինչից հետո կողմերը ստորագրել են աշխատանքային պայմանագիրը։ Համաձայնագիրը նախատեսված է 4 տարով ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու օպցիայով: Սպասվում է, որ Սպերցյանն իր նոր թիմին կմիանա Ավստրիայում կայանալիք նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։

«Կրասնոդար»-ը իր հերթին շնորհակալություն է հայտնել ակումբի ակադեմիայի պատմության լավագույն սաներից մեկին։ Ռուսական թիմի մարզաշապիկով Էդուարդն անցկացրել է 185 հանդիպում՝ դառնալով 102 արդյունավետ գործողության հեղինակ (58 գոլ և 44 գոլային փոխանցում), ինչի շնորհիվ դարձել է ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։

Ըստ Transfermarkt պորտալի՝ 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։ Նրա նախկին պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված էր մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

 

07 Հուլիս, 2026 17:18
Վեր