Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր. Ռոնալդո Zarkerak - Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր. Ռոնալդո
Zarkerak Zarkerak - Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր. Ռոնալդո
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր. Ռոնալդո

Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր. Ռոնալդո

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կրիշտիանու Ռոնալդուն, որ համարվում է ֆուտբոլի պատմության մեջ ամենահմուտ ռմբարկուներից մեկը, կարիերայի ընթացքում վերջին անգամ էր աշխարհի առաջնության մասնակցում, և այդպես էլ հաղթողի տիտղոսը չնվաճեց։ Պորտուգալիայի հավաքականը տուն վերադարձավ Իսպանիային պարտվելուց հետո:

«Ցավում եմ, որ այսպես եմ հրաժեշտ տալիս աշխարհի առաջնությանը: Ես ինձ ամբողջությամբ նվիրեցի խաղին։ Արեցի հնարավոր ամեն բան և հեռանում եմ մաքուր խղճով։ Այո, սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր»,- հայտարարեց 41-ամյա ֆուտբոլիստը:

Ռոնալդուն, որի հետ Պորտուգալիայի ընտրանին հաղթել է 2016-ի Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Ազգերի լիգայում՝ 2019-ին և 2025-ին, հայտարարել է՝ հպարտ է հավաքականում ունեցած ներդրման համար:

Նա միակն է մինչ օրս, որ աշխարհի վեց առաջնության է մասնակցել և հաջողել բոլորում գոլի հեղինակ դառնալ: 

Սերելով աղքատ ընտանիքից ու մեծանալով հարբեցող հոր կողքին՝ Ռոնալդուն  կարողացավ դառնալ համաշխարհային աստղ: Անմնացորդ նվիրումն ու ինքն իրեն կատարելագործելու մղումը նրան բազում ռեկորդներ ու մրցանակներ բերեցին՝ թույլ տալով շարունակել կարիերան նույնիսկ 40-ից հետո: Նրա կարիերան, սակայն, հոլիվուդյան հեփփի էնդ չունեցավ՝թեև շատ էր ցանկանու, բայց՝ Աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսն այդպես էլ չնվաճեց։

Նա միակն է մինչ օրս, որ աշխարհի վեց առաջնության է մասնակցել և հաջողել բոլորում գոլի հեղինակ դառնալ: 

2006-ի դեբյուտից մինչև աշխարհի առաջնության վերջին հանդիպում. թերթեք՝ տեսնելու ֆուտբոլիստի անցած ուղին:

աղբյուր՝ azatutyun.am

07 Հուլիս, 2026 17:25
Վեր