Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում Zarkerak - Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում
Zarkerak Zarkerak - Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում
Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում

Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալի, որը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել էր Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ու վնասել վեց դամբարան ու աղբյուր: Այդ մասին հայտնում  է Ermenihaber-ը՝ վկայակոչելով Պոլսո Հայոց պատրիարքարանի տեղեկությունը:  

Վանդալիզմի դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գերեզմանների վանդալիզմի գործով հետաքննություն է սկսվել։ 2026-ի հուլիսի 10-ին իրավապահ մարմինները կասկածյալին նախ բերման են ենթարկել Ստամբուլի գլխավոր դատախազություն, ապա կալանքի միջնորդությամբ վերջինիս ուղարկել են դատարան։ Այս պահին ընթանում են միջադեպի բոլոր հանգամանքները պարզելուն ուղղված աշխատանքներ:

10 Հուլիս, 2026 16:36
Վեր