Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։
ԱԺ նիստում այդ մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
Սարգիս Խանդանյանի կենսագրությունը պատգամավորներին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Սարգիս Խանդանյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր նաև նախորդ՝ 8-րդ գումարման խորհրդարանում։


