Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Oգոստոսի 15-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են 26-ամյա Հակոբ Ք.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 15-ամյա Րաֆֆի Ղ.-ի վարած ինքնագլորը։
Shamshyna.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ինքնագլորը կողաշրջվել է, ապա դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


