Կոստանյանը մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարությանը, զրուցել Զելենսկիի հետ Zarkerak - Կոստանյանը մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարությանը, զրուցել Զելենսկիի հետ
Zarkerak Zarkerak - Կոստանյանը մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարությանը, զրուցել Զելենսկիի հետ
Կոստանյանը մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարությանը, զրուցել Զելենսկիի հետ

Կոստանյանը մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարությանը, զրուցել Զելենսկիի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիևում մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարություններին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ միջոցառումների շրջանակներում Վահան Կոստանյանը կարճատև զրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ: 

Նշվում է, որ Ուկրաինայի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ զրույցների ընթացքում Վահան Կոստանյանը նրանց է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները տոնակատարության առթիվ և ընդգծել մայրավանքի պատմական ու հոգևոր նշանակությունը, այդ թվում՝ հայ-ուկրաինական դարավոր պատմամշակութային կապերի համատեքստում։ 

Ընդգծելով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան քաղաքական շփումներն ու տնտեսական փոխգործակցության դրական դինամիկան՝ զրուցակիցները կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը:

16 Օգոստոս, 2026 12:31
Վեր