Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի գլխավոր խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Քամալյանին տրամադրվել է ամենամյա արձակուրդ։
Քամալյանին տրամադրվել է 2024-2025 աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ, ինչպես նաև 2025-2026 աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ ևս 1 աշխատանքային օր տևողությամբ։
Ըստ որոշման՝ Արտակ Քամալյանը արձակուրդում կլինի օգոստոսի 24-ից 25-ը ներառյալ։

