Շիրակում առգրավվել են 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է Zarkerak - Շիրակում առգրավվել են 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է
Zarkerak Zarkerak - Շիրակում առգրավվել են 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է
Շիրակում առգրավվել են 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է

Շիրակում առգրավվել են 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Գյումրու Ղանդիլյան փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է թմրանյութ։

ՆԳՆ-ից հայտնում են՝ հետագա միջոցառումներով ստացվել է նոր տեղեկություն, որ նրա հորեղբայրն ու ընկերը համապատասխանաբար Վահրամաբերդ գյուղի իր շինությունում և Ղանդիլյան փողոցի տանը նույնպես պահում են մեծ քանակի թմրանյութ։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Համատեղ իրականացված վարութային գործողությունների արդյունքում սեպտեմբերի 28-ին Վահրամաբերդ գյուղի 57-ամյա հորեղբոր տանը կատարված զննությամբ հայտնաբերվեցին ավելի քան 50 գրամ մարիխուանա, թմրանյութ պատրաստելու պարագաներ և կանեփի 17 բույս, իսկ 48-ամյա ընկերոջ տանը՝ ընդհանուր 93 գրամ մարիխուանայով փաթեթներ, պլաստիկ տարաներում լցված 200 գրամից ավելի մարիխուանա։

Խուզարկություն կատարվեց նաև Գյումրիի 36-ամյա բնակչի տանը․ հայտնաբերվեցին մեթադոնային լուծույթով սրվակ, ընդհանուր 700 գրամից ավելի մարիխուանայով ապակե երեք տարա, կաթուցիչներ, կանեփի սերմ, սպիտակ փոշենման և բյուրեղանման զանգվածներ։ Շենքի հետնամասում գտնվող տնակում էլ հայտնաբերվեցին մոտ 200 գրամ մարիխուանա, կանեփի սերմ ու կաթուցիչներ։

36-ամյա տղամարդն ու հորեղբայրը ձերբակալված են։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

 

06 Հոկտեմբեր, 2026 12:16
Վեր