Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երեքշաբթի բժիշկները հեռացրել են Սրբազան Քահանայապետի աջ թոքի ստորին բլթակը: Վատիկանը հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել, նաև հաստատել է ախտորոշումը՝ թոքի ադենոկարցինոմա՝ թոքի քաղցկեղի ամենատարածված տեսակը Միացյալ Նահանգներում։
Լևոն XIV-ը կիրակնօրյա քարոզի ժամանակ Առաքելական պալատի պատուհանից աշխարհին հայտնել է հանգույցի հայտնաբերման մասին: Նրա խոսքով ՝ բժիշկներն ուռուցքը հայտնաբերել են «շատ վաղ փուլում», և ինքը որոշել է հետևել նրանց խորհուրդներին ու հեռացնել այն։
Երեքշաբթի քահայանապետը գլխավոր մուտքով մտել է «Ջեմելի» հիվանդանոց և ձեռքով ողջունել դրսում հավաքված մարդկանց։ Նա մոտ երեք ժամ անցկացրել է վիրահատարանում՝ չնայած վիրահատությունը տևել է գրեթե 90 րոպե, և երբ այն սկսվել է, հիվանդանոցի անձնակազմը հավաքվել է մատուռում՝ աղոթելու նրա համար:
Ուռուցքաբանները լավատես են, Associated Press-ին հայտնել են, որ Հռոմի Պապ Լևոն XIV-ը կբուժվի, քանի որ բժիշկներին հաջողվել է ուռուցքը վաղ հայտնաբերել։

