ՀՀ ՏԿԵ փոխնախարարը UNOPS-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կանաչ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները Zarkerak - ՀՀ ՏԿԵ փոխնախարարը UNOPS-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կանաչ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները
Zarkerak Zarkerak - ՀՀ ՏԿԵ փոխնախարարը UNOPS-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կանաչ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները
ՀՀ ՏԿԵ փոխնախարարը UNOPS-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կանաչ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը UNOPS-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կանաչ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման (COP17) շրջանակում Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Թիմ Լարդներին և գործընկերության հարցերով խորհրդատու Վիկտոր Խոդայար-Պարդոնին։ Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Թիմ Լարդները ներկայացրել է այլ երկրներում իրականացվող ծրագրերը և հեռանկարները։

Նախարարի տեղակալը ներկայացրել է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը ու կլիմայի հարմարվողականությանն ուղղված կառավարության քաղաքականությունը, անդրադարձ է արվել նաև կանաչ ենթակառուցվածքի զարգացման արդի միտումներին և հայեցակարգային մոտեցումներին։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները՝ համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։

20 Հոկտեմբեր, 2026 23:30
Վեր