Ակնկալում ենք ռուս գործընկերներից, որ կվերացնեն այն բոլոր սանկցիաները, որոնք անտեղիորեն կիրառվել են հայկական արտադրանքի նկատմամբ. Ղազարյան Zarkerak - Ակնկալում ենք ռուս գործընկերներից, որ կվերացնեն այն բոլոր սանկցիաները, որոնք անտեղիորեն կիրառվել են հայկական արտադրանքի նկատմամբ. Ղազարյան
Zarkerak Zarkerak - Ակնկալում ենք ռուս գործընկերներից, որ կվերացնեն այն բոլոր սանկցիաները, որոնք անտեղիորեն կիրառվել են հայկական արտադրանքի նկատմամբ. Ղազարյան
Ակնկալում ենք ռուս գործընկերներից, որ կվերացնեն այն բոլոր սանկցիաները, որոնք անտեղիորեն կիրառվել են հայկական արտադրանքի նկատմամբ. Ղազարյան

Ակնկալում ենք ռուս գործընկերներից, որ կվերացնեն այն բոլոր սանկցիաները, որոնք անտեղիորեն կիրառվել են հայկական արտադրանքի նկատմամբ. Ղազարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ԵԱՏՄ-ն հստակ սահմանել է, որ որևէ անդամ պետությանը չես կարող հեռացնել: ՀՀ-ն կարծում է, որ իր դիվանագիտական բոլոր ուղիները չի սպառել ԵԱՏՄ-ն ամենայն բարձր մակարդակով աշխատացնելու, մենք կարծում ենք, որ ԵԱՏՄ-ում ՀՀ-ն ասելիք ու անելիք ունի, ակնկալում ենք ռուս գործընկերներից, որ կվերացնեն այն բոլոր սանկցիաները, որոնք անտեղիորեն կիրառվել են հայկական արտադրանքի նկատմամբ»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  ԵԱՏՄ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի միջկառավարական խորհրդի անդամների համատեղ զեկույցին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացմանը՝ Ղազարյանն ասաց. «Կարծում եմ, որ ՌԴ-ն բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ նման սանկցիաների կիրառման չի անցնի: Մենք հետևում ենք ՌԴ-ի կողմից հայ տնտեսվարողների նկատմամբ կիրառված սանկցիաների հոսքին, համարում ենք, որ դրանք անտեղի են, շարունակում ենք մեր խոսակցությունը: Չեմ կարծում, որ ՀՀ-ն երբևէ որևէ ոչ բարեկամական քայլ է արել ՌԴ-ի նկատմամբ: Խնդիրներ կան, բայց ՀՀ կառավարությունը ցանկացած քայլ անելիս նախ դրանց հիմքում ընտրում է, թե որքան են այդ գործողությունները սպասարկելու ՀՀ պետական շահը»:

Ղազարյանը նաև ընդգծեց. «ՀՀ-ի համար համար մեկ ճգնաժամը մեկ կենտրոնից այնպիսի կախվածությունն է, որը քաղաքական նպատակներով կարող է կիրառվել ՀՀ-ի և իր քաղաքացիների դեմ, մենք այս բանաձևը փոխարինել ենք՝ կախվածությունը քչերից փոխարինել կախվածությունը շատերի: Տնտեսական սանկցիաներն ունեն բացառապես քաղաքական նպատակ, մենք փորձում ենք չեզոքացնել ՀՀ-ի ներկա և հնարավորինս ապագա ճնշումների ողջ գործիքակազմը: Հայ ժողովուրդը պատեհ պահի որոշում կկայացնի, թե որ մաքսային միության անդամ է ուզում լինել»:

21 Հոկտեմբեր, 2026 14:44
Վեր