Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի Համբուրգ քաղաքում երիտասարդական բողոքի ակցիայի մասնակիցները պիրոտեխնիկա են նետել ոստիկանների ուղղությամբ և հրկիզել շինանյութերից պատրաստված բարիկադները։ Այս մասին գրում է Hamburger Morgenpost թերթը։
Ոստիկանությունը ստիպված է եղել հետ մղել ցուցարարներին և կիրառել արցունքաբեր գազի փոխարեն՝ պղպեղային սփրեյ։ Լարված իրավիճակ է ստեղծվել նաև Քյոլնում, որտեղ իրավապահները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են «Gen Z» շարժման առավել ագրեսիվ մասնակիցներին։
Շաբաթ օրը Գերմանիայի ավելի քան 30 քաղաքում երիտասարդները զանգվածային ցույցեր և բողոքի ակցիաներ են անցկացնում։ Դրանց թվում են Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը, Ֆրանկֆուրտը և Շտուտգարտը։
Ցուցարարները պահանջում են հրաժարվել զինվորական պարտադիր ծառայությունը հնարավոր վերականգնելու ծրագրերից, ավելացնել ներդրումները կրթության, առողջապահության և կլիմայի պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել կյանքի թանկացման դեմ։ Նրանք նաև համերաշխություն են հայտնում Ֆրանսիայի ցուցարարներին։

