Գողացվածի չնչին մասերով մարդիկ տուկի թել, բրինձ, ատամի պրոթեզ էին բաժանում. Փաշինյան Zarkerak - Գողացվածի չնչին մասերով մարդիկ տուկի թել, բրինձ, ատամի պրոթեզ էին բաժանում. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Գողացվածի չնչին մասերով մարդիկ տուկի թել, բրինձ, ատամի պրոթեզ էին բաժանում. Փաշինյան
Գողացվածի չնչին մասերով մարդիկ տուկի թել, բրինձ, ատամի պրոթեզ էին բաժանում. Փաշինյան

Գողացվածի չնչին մասերով մարդիկ տուկի թել, բրինձ, ատամի պրոթեզ էին բաժանում. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոր լիարժեք թափ է ստանում ապօրինի գույքի վերադարձի համակարգը, ընդ որում այս անվան ներքո ի նկատի ունենք հանրային շահերի, պետական շահերի գործիքների կիրառումը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով՝ ՀՀ Կառավարության 2026-2031 թվականների գործունեության միջոցառումների հաստատելու մասին հարցի քննարկմանը:

Վարչապետը նաև նշեց, որ համակարգը կայացած է, չնայած անթերի չէ և կշարունակի բարեփոխումներին զուգահեռ զարգանալ:

«Նախօրեին խորհրդարանում կատարված քննարկումները կարևոր եմ համարում, որովհետև անկախ իրենց տոնայնությունից: Ի հայտ եկավ թիվ մեկ բարերարի թեման: Կարծում եմ այդտեղ էլ ճիշտ տեղ հասանք, որովհետև էլի ուզում եմ ընդգծեմ, որ ՀՀ թիվ մեկ բարերարը ՀՀ Կառավարությունն է և քաղաքական մեծամասնությունը: 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքներով ճշգրտված տվյալներով 9,1 մլրդ դոլար լրացուցիչ մուտքեր ենք ունեցել պետական բյուջե: Հայաստանի օլիգարխիայի բազմահազարամյա պատմության մեջ չկա համեմատելի ծավալ, որ ժողովրդին նման բարերարություն արած լինի: Սա այն 9,1 մլրդն է, որի գողացված չնչին մասերով մարդիկ տուկի թել էին բաժանում, բրինձ էին բաժանում, ատամի պրոթեզ էին բաժանում: Այսինքն դա արվում էր գողացածի շուրջ բարերարության ծխածածկույթ ստեղծելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նա կարևորեց, որ իրավապահ համակարգը սկսել է ժողովրդի տված մանդատի շրջանակներում գործել:

«Առանց սեթևեթանքի ասում եմ, մարդիկ գտնում են իրենց արժանի տեղը: Հույս ունեմ մեր դատական համակարգը դանդաղ արդարադատություն կիրականացնի»,-ասաց վարչապետը:  

 

19 Նոյեմբեր, 2026 11:42
Վեր