Ալեն Սիմոնյանը մասնակցել է անհայտ կորած անձանց հարցերով միջազգային համաժողովին Zarkerak - Ալեն Սիմոնյանը մասնակցել է անհայտ կորած անձանց հարցերով միջազգային համաժողովին
Zarkerak Zarkerak - Ալեն Սիմոնյանը մասնակցել է անհայտ կորած անձանց հարցերով միջազգային համաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է անհայտ կորած անձանց հարցերով միջազգային համաժողովին

Ալեն Սիմոնյանը մասնակցել է անհայտ կորած անձանց հարցերով միջազգային համաժողովին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամներ, միջազգային ու տարածաշրջանային փորձագետներ, իրավապաշտպաններ և անհայտ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներ։

 

Համաժողովի նպատակն է քննարկել հակամարտությունների հետևանքով անհայտ կորած համարվող անձանց խնդիրը և անդրադառնալ նրանց ճակատագրերի պարզաբանմանն ուղղված հնարավոր մեխանիզմներին և միջազգային հաջողված փորձին։

19 Նոյեմբեր, 2026 12:02
Վեր