Աննա Հակոբյանը ապրում է Կոնդի կեցավայրում, եթե օտարները քննադատում են, ընտանիքի անդամներն էլ իրավունք ունեն. Փաշինյան Zarkerak - Աննա Հակոբյանը ապրում է Կոնդի կեցավայրում, եթե օտարները քննադատում են, ընտանիքի անդամներն էլ իրավունք ունեն. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Աննա Հակոբյանը ապրում է Կոնդի կեցավայրում, եթե օտարները քննադատում են, ընտանիքի անդամներն էլ իրավունք ունեն. Փաշինյան
Աննա Հակոբյանը ապրում է Կոնդի կեցավայրում, եթե օտարները քննադատում են, ընտանիքի անդամներն էլ իրավունք ունեն. Փաշինյան

Աննա Հակոբյանը ապրում է Կոնդի կեցավայրում, եթե օտարները քննադատում են, ընտանիքի անդամներն էլ իրավունք ունեն. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բնականաբար ես դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին և մենք կաշխատենք ամեն ինչ անել, որպեսզի ակնհայտորեն առկա խցանումների խնդիրների համար լուծումներ գտնենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ընդունում իր տիկին Աննա Հակոբյանի քննադատությունները՝ ուղղված Երևանի քաղաքապետարանին:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք իր Աննա Հակոբյանը իր հետ խորհրդակցում է հրապարակումների մասով, վարչապետը նշեց. «Աննա Հակոբյանը ապրում է Կոնդի կեցավայրում և ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ: Դա նորմալ է, որովհետև այն տեղերում, որտեղ հարկ ահամարում է խորհրդակցել, խորհրդակցում է, իսկ այն տեղերում որտեղ չի համարում՝ չի խորհրդակցում»:

Վարչապետը նաև նշեց, որ չի նեղվում քննադատություններից, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և եթե օտարները քննադատում են ընտանիքի անդամներն էլ իրավունք ունեն դա անելու:

19 Նոյեմբեր, 2026 12:49
Վեր