Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս. Փաշինյան Zarkerak - Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս. Փաշինյան
Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս. Փաշինյան

Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Առաջարկում եմ ընդդիմությանը՝ եկեք գնանք հանրաքվեի։ Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս։ Եթե ժողովուրդը «այո» կասի Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններին չեմ լինի վարչապետի թեկնածու»: Կառավարության նիստում՝ անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման գործընթացին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ նախորդ օրը խորհրդարանում մասամբ ներկայացրել էր առաջարկը, իսկ այժմ ցանկանում է այն հստակ ձևակերպել։

Անդրադառնալով նոր Սահմանադրության մշակմանը՝ Փաշինյանը հայտնել է, որ նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Նա ընդգծել է, որ այն ենթակա է լրամշակման՝ միաժամանակ սահմանելով իշխանության համար սկզբունքային գաղափարական շրջանակը։

«Սահմանադրության նախագիծը պետք է միանշանակ լրամշակվի, բայց այն չի կարող հատել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության գծերը»,- ասել է վարչապետը։

 

19 Նոյեմբեր, 2026 12:26
Վեր