Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում. նման խոսակցությունները սկսվեցին, երբ կիսվեցի Աննա Հակոբյանի տեսանյութով Zarkerak - Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում. նման խոսակցությունները սկսվեցին, երբ կիսվեցի Աննա Հակոբյանի տեսանյութով
Zarkerak Zarkerak - Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում. նման խոսակցությունները սկսվեցին, երբ կիսվեցի Աննա Հակոբյանի տեսանյութով
Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում. նման խոսակցությունները սկսվեցին, երբ կիսվեցի Աննա Հակոբյանի տեսանյութով

Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում. նման խոսակցությունները սկսվեցին, երբ կիսվեցի Աննա Հակոբյանի տեսանյութով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում․ նման խոսակցությունները սկսվեցին, երբ ես կիսվեցի Աննա Հակոբյանի տեսանյութով»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

«Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում, երկրորդը նման խոսակցություններ ես տեսնում եմ, որ այնտեղից սկսվեցին, որ ես կիսվեցի տիկին Հակոբյանի տեսանյութով։ Ես Երևանում եմ ապրում: Ժամանակին ես ավագանի էի և ուզում էի քաղաքապետ դառնալ, ու այդպես մնացել է այդ պատմությունը իմ հետ կապված։ Տեսեք, հենց 2018 թ.-ից է սկսվել էլի, որ այդպես Հայկ Մարությանը ի հայտ եկավ կինդեր սյուրպրիզի պես և այլն»,- նկատել է Ալեն Սիմոնյանը։

Այն հարցին, թե արդյոք բացառում է քաղաքապետ դառնալու հավանականությունը, Սիմոնյանը ընդգծել է․ «Ես ոչ մի բան չեմ բացառում, որևիցե պաշտոն, այսպես կարող եք վերցնել վարչապետից մինչև (միայն կաթողիկոսը բացառեք) թաղապետ որևիցե պաշտոն ես չեմ բացառում, ինչպես նաև չեմ բացառում, որ ինչ-որ պահի, ինչի ցանկությունը իմ մեջ շատ մեծ է, քաղաքականությամբ չեմ զբաղվի։ Ես քննադատում եմ խցանումների գոյությունը, բայց այդ որոշումները քաղաքապետի և քաղաքապետարանի դաշտում են»։

Անդրադառնալով իր և Աննա Հակոբյանի հարաբերություններին՝ նա շեշտել է՝ Աննա Հակոբյանին հարգում է որպես իր ընկերոջ քույր։

«Տիկին Հակոբյանը իմ մոտ ընկերոջ քույրն է, տիկին Հակոբյանը մեր երկրի ղեկավարի կինն է, տիկին Հակոբյանը իմ վաղեմի ընկերն է։ Կարող եմ ասել, որ իմ վերաբերմունքը իր նկատմամբ քրոջ պես վերաբերմունք է, և մեծագույն հարգանք ունեմ իր նկատմամբ, և դա փոխադարձ է»,- ասել է Սիմոնյանը։

19 Նոյեմբեր, 2026 14:08
Վեր