Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում գոյություն ունի մի մեխանիզմ, երբ որ մեծ բարերարները իրենց խոշոր ձեռնարկությունների փողերը լվանում են իրենց իսկ ստեղծած շրջանառության հարկի կամ միկրոբիզնեսի միջոցով: Կեղծ գործարքներով իրենց ծախսագրումներ են անում: Այս մասին լարգորղների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ասում ենք չէ, մենք թույլ չենք տալիս ձեզ՝ «մեծ բարերար» լինել: Մեծ բարերար եք՝ ձեր պարտավրությունները պետական բյուջեի նկատմամբ կատարեք, հետո գնացեք ինչքան ուզում եք «մեծ բարերար» դարձեք: Այսինքն խոսքը տնտեսության ստվերի կրճատման մասին է: Ով օբյեկիվորեն փոքր է, մենք իրենց համար ստեղծում ենք ջերմոցային պայմաններ: Բայց համաձայն չենք այն դեպքերի հետ, երբ որ Կառավարությանը կամ պետությանն ու ժողովրդին դնում են միամիտի տեղ, երբ մենք չենք տեսնում ինչ է կատարվում։ Ես ընդունում եմ, որ ստեղծվում են պայմաններ, որ նրանք ովքեր օբյեկտիովերն շրջանառության հարկի կամ միկրոբիզնեսի համար շեմերը գրեազանցող շրջանառություն ունեն նրանք իրավունք չունեն շրջանառության հարկով աշխատելու»,-ասաց նա:


