Արևմտյան Հայաստանի պատասխանը Արևելյան Թուրքիան է և Արևմտյան Ադրբեջանը. Փաշինյան Zarkerak - Արևմտյան Հայաստանի պատասխանը Արևելյան Թուրքիան է և Արևմտյան Ադրբեջանը. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Արևմտյան Հայաստանի պատասխանը Արևելյան Թուրքիան է և Արևմտյան Ադրբեջանը. Փաշինյան
Արևմտյան Հայաստանի պատասխանը Արևելյան Թուրքիան է և Արևմտյան Ադրբեջանը. Փաշինյան

Արևմտյան Հայաստանի պատասխանը Արևելյան Թուրքիան է և Արևմտյան Ադրբեջանը. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը, որը մշակվել է որոշակի քննարկումների արդյունքում՝ որպես նախնական նախագիծ, իհարկե, իր ներսում ունենալով այն հիմնական քաղաքական հենասյուները, որոնք քննարկվել են, այդ թվում՝ նախորդող շրջանում՝ նախընտրական քարոզչության ընթացքում: Եվ պիտի արձանագրեմ, որ երեկ խորհրդարանական քննարկումների ընթացքում այս պրոցեսի շատ կարևոր շերտեր բացահայտվեցին, որովհետև, ի վերջո, հարցուպատասխանի վերջում, ես կարծում եմ, շատ կարևոր շեշտադրմամբ հանդես եկա, և կարծում եմ՝ այդ հարցը պետք է պատասխան ստանա: Օրինակ՝ «Հայաստան» խմբակցությունը, որի մաս է նաև ՀՅԴ-ն, արդյոք հավատարի՞մ է Միասնական Հայաստանի տեսլականին։ Դա, ի դեպ, ՀՅԴ-ի ծրագրային տեսլականն է։ Նրանք պիտի այս հարցին հստակ պատասխան տան, որովհետև սա ուղիղ կապ ունի նրա հետ, թե ինչու են այդ քաղաքական ուժերն այդքան դեմ սահմանադրական փոփոխություններին, և ինչու են այդքան հիշատակում 1990 թվականի Անկախության հռչակագիրը։

Ի վերջո, մենք պետք է արձանագրենք մի բան, որ 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից դաշնակցական Հայաստանի, որովհետև մենք, ըստ էության, Դաշնակցության՝ Միասնական Հայաստանի տեսլականը դրել ենք մեր պետության հիմքում. դա է պատճառը։ Այո՛, պետք է արձանագրել, որ Հայոց համազգային շարժման առաջնորդությունը, իհարկե, քաղաքական կոմպրոմիսների բերումով և այլն, ստեղծել է դաշնակցական Հայաստան։ Սովետական Հայաստանը տրանսֆորմացվել է դաշնակցական Հայաստանի։ Դա է պատճառը, որ հետագայում Հայաստանում այլ քաղաքական ուժեր չեն եղել, եղել են դաշնակցական քաղաքական ուժեր, որովհետև Անկախության հռչակագրի մեջ կան այնպիսի հասկացություններ, ինչպիսին է Արևմտյան Հայաստանը, հստակ հղում կա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Խորհրդային Հայաստանի վերամիավորման գործընթացին, և հիմա շատ կարևոր է արձանագրել, թե ինչու չպետք է մենք Սահմանադրության մեջ կապ ունենանք այս դրույթների հետ: Որովհետև դրանով այդ փաստաթուղթն ապահովել է ՀՀ-ի այնպիսի դիրքավորում, որ կոնֆլիկտային տրամաբանության մեջ է դրել Հայաստանի Հանրապետությունը, և մենք պետք է Հայաստանի Հանրապետությունը դուրս դնենք կոնֆլիկտային տրամաբանությունից, որովհետև Արևմտյան Հայաստանի պատասխանը Արևելյան Թուրքիան է և Արևմտյան Ադրբեջանը։ Մենք պետք է առերեսվենք այս փաստին»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև ընդգծեց, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանն էլ պետք է պատասխանի, թե արդյո՞ք իրենք պաշտպանում են Ղարաբաղի և ընդհանրապես Ադրբեջանի հայության վերադարձի իրավունքը։

«Շատ հստակ այս հարցին պետք է պատասխանեն, ընդ որում՝ սրանք թակարդ-հարցեր են, որովհետև մի դեպքում նրանք պիտի արձանագրեն մեր քաղաքական նպատակադրումների լեգիտիմությունն ու արդարությունը, մյուս դեպքում՝ պետք է հրաժարվեն իրենց քաղաքական ինքնությունից. այսինքն՝ իրենք պետք է դուրս գան և ասեն, որ իրենք իրենց քաղաքական ինքնությունից հրաժարվում են։ Հիմա, եթե «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները պաշտպանում են Ադրբեջանի հայերի վերադարձի իրավունքը, դրա արձագանքը 300 հազար ադրբեջանցիներն են։ Մենք սրանց պետք է շատ հստակ առերեսվենք։ Խնդրին առնչվելու երկու մոտեցում կա. առաջինը՝ դու ասում ես՝ 300 հազար ադրբեջանցի, ուրեմն ես էլ ասում եմ՝ 500 հազար բաքվեցի, սումգայիթցի, կիրովաբադցի, ղարաբաղցի և այլն, բայց այս տրամաբանությունն արդեն բախման տրամաբանություն է»,-ասաց վարչապետը։

 

 

19 Նոյեմբեր, 2026 12:36
Վեր