Որքան է կազմում ալիմենտի չափը գործող օրենսդրությամբ. պարզաբանում է փաստաբանը Zarkerak - Որքան է կազմում ալիմենտի չափը գործող օրենսդրությամբ. պարզաբանում է փաստաբանը
Zarkerak Zarkerak - Որքան է կազմում ալիմենտի չափը գործող օրենսդրությամբ. պարզաբանում է փաստաբանը
Որքան է կազմում ալիմենտի չափը գործող օրենսդրությամբ. պարզաբանում է փաստաբանը

Որքան է կազմում ալիմենտի չափը գործող օրենսդրությամբ. պարզաբանում է փաստաբանը

Փաստաբան Մանյա Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դատական կարգով ալիմենտի չափի որոշմանը:

Քաղաքացիներին հաճախ է հետաքրքրում այն հարցը, թե որքան է կազմում ալիմենտի չափը գործող օրենսդրությամբ: Այն դեպքում երբ Պատասխանողն ունի կայուն վաստակ (և (կամ) այլ եկամուտ), ալիմենտի չափը մեկ երեխայի համար կազմում է ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը, երկու երեխաների համար՝ մեկ երրորդը, իսկ երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։

Անկախ վաստակի չափից՝ ամենամսյա վճարումների չափը, յուրաքանչյուր երեխայի համար չի կարող պակաս լինել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամից: Գործող օրենսդրությամբ, սակայն, դատարանն իրավասու է նվազեցնել կամ ավելացվել օրենքով սահմանված հիշյալ չափերը, հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի այլ հանգամանքները:

Հաջորդ եղանակը կայուն դրամական միջոցով ալիմենտի սահմանումն է, որը կիրառվում է այն դեպքերում, երբ ալիմենտ վճարելու պարտավորություն կրող ծնողը չունի կայուն վաստակ (և (կամ) այլ եկամուտ), կամ վարձատրվում է բնեղենով: Այս դեպքում, ալիմենտի չափը սահմանելիս, դատարանը ելնում է երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` դարձյալ հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։

Այսպիսով, թվարկված երկու դեպքերում էլ ալիմենտի չափի որոշման հարցում էական նշանակություն կարող են ունենալ ուշադրության արժանի մի շարք հանգամանքներ, որոնք յուրաքանչյուր գործով եզակի են: Դրանք կարող են հիմնավորել ինչպես որոշակի եղանակով կամ չափով ալիմենտ վճարելու հայցվորի պահանջը /օրինակ՝ ալիմենտ վճարելու պարտավորություն կրող ծնողի նյութական ապահովվածության հանգամանքը/, այնպես էլ ներկայացված չափով ալիմենտ վճարելու պահանջի դեմ առարկությունը /օրինակ ալիմենտ վճարելու պարտավորություն կրող անձի խնամքին անաշխատունակ կամ անչափահաս անձինք լինելու հանգամանքը/:

Այսպիսով, գործի քննության ընթացքում ուշադրության արժանի հանգամանքների, գույքային, ընտանեկան դրության և ալիմենտի չափի որոշման հարցում էկան նշանակություն ունեցող հանգամանքները հաստատող ապացույցները, օրենքով սահմանված կարգով ձեռք է բերում և համապատասխան դատավարական փուլում դատարանին է ներկայացնում դրանց ներկայացման հարցում շահագրգռվածություն ունեցող կողմը:

04 Հոկտեմբեր, 2022 12:35
Վեր