Երկօրյա վերապատրաստման դասընթաց պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար՝ նվիրված Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան Zarkerak - Երկօրյա վերապատրաստման դասընթաց պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար՝ նվիրված Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան
Zarkerak Zarkerak - Երկօրյա վերապատրաստման դասընթաց պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար՝ նվիրված Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան
Երկօրյա վերապատրաստման դասընթաց պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար՝ նվիրված Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան

Երկօրյա վերապատրաստման դասընթաց պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար՝ նվիրված Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 28-ից 29-ն Աղվերանում կազմակերպել էր Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված երկօրյա վերապատրաստման դասընթաց։

Դասընթացին մասնակցել են ներկայացուցիչներ Գլխավոր դատախազությունից, Քննչական կոմիտեից, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի նախարարություններից, Քրեակատարողական ծառայությունից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Բացման խոսքով է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Վերջինս կարևորել է պետական մարմինների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և նշված ոլորոտում նրանց շարունակական վերապատրաստումները, որոնք նպաստում են խոշտանգումների կանխարգելման ոլորտում առկա խնդիրները վեր հանելուն և համատեղ ջանքերով լուծման ուղիներ գտնելուն։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները և ըստ գերատեսչությունների` դրանց պատշաճ հասցեավորումը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատին և գործառույթներին, խոշտանգման հասկացությանը ներպետական իրավական համակարգում և միջազգային փաստաթղթերում, խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային փաստաթղթերին, ԽԿԿ (Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե) չափանիշներին, ոլորտի ՄԻԵԴ վճիռներին, ոչ հոժարակամ բուժմանը, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի, զսպման և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը, ազատությունից զրկման վայրեր ընդունվելիս անձանց առաջնային բժշկական զննությանը՝ որպես վատ վերաբերմունքի կանխարգելման կարևոր բաղադրիչ, հացադուլի դեպքերի վարմանը և այլն։

Վերապատրասման դասընթացը կազմակերպվել է ՄԱԶԾ աջակցությամբ` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Դիմակայնություն բոլորի համար» ծրագրի շրջանակում։

02 Հուլիս, 2024 15:40
Վեր