Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ում հայտարարվել է ցունամիի մասին նախազգուշացում, որոշ ափամերձ տարածքներում տարհանման հրաման է տրվել: Վտանգը սպասվում Կամչատկայի ափերի մոտ 8,8 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո՝ գրում է Reuters-ը:
«Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի պատճառով Հավայան կղզիների բնակիչներին նախազգուշացվել է ցունամիի վտանգի մասին»,- սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Տարածաշրջանի նահանգապետ Ջոշ Գրինը Հավայան կղզիներում հայտարարել է արտակարգ դրություն։
Հոնոլուլուի արտակարգ իրավիճակներիդեպարտամենտը կոչ է արել տարհանել կղզիների որոշ ափամերձ շրջանների բնակիչներին, իսկ ցածրադիրտարածքներում բնակվողներին խստորենխորհուրդ է տրվել տեղափոխվել բարձրադիր վայրեր կամ շենքի բարձր հարկեր:


