Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Չեխիայի տարածքային զարգացման փոխնախարար Ռադիմ Սրչենի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում LEADER մեթոդաբանության պիլոտային ծրագրի արդյունքներն ու ընդլայնման հեռանկարները։

Ծրագրի շրջանակներում Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ստեղծվել են 8 Տեղական ակտիվ խմբեր՝ ՏԱԽ-եր (LAGs), որոնք էապես բարձրացրել են տեղական տնտեսական զարգացման արդյունավետությունը։
Հաշվի առնելով ծրագրի լուրջ ներդրումը ՀՀ տարածքային զարգացման ոլորտում՝ առաջարկվել է 3 մարզերի օրինակը կիրառել նաև Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։



