Պետությունը ավելացնում է, շուկան` հանում․ կենսաթոշակային նոր հավասարում՝ 2026-ից Zarkerak - Պետությունը ավելացնում է, շուկան` հանում․ կենսաթոշակային նոր հավասարում՝ 2026-ից
Zarkerak Zarkerak - Պետությունը ավելացնում է, շուկան` հանում․ կենսաթոշակային նոր հավասարում՝ 2026-ից
Պետությունը ավելացնում է, շուկան` հանում․ կենսաթոշակային նոր հավասարում՝ 2026-ից

Պետությունը ավելացնում է, շուկան` հանում․ կենսաթոշակային նոր հավասարում՝ 2026-ից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կենսաթոշակների բարձրացման հարցը միշտ է արդիական, քանի դեռ ունենք բևեռացվածություն, քանի դեռ կենսաթոշակը ցածր է, քան սպառողական զամբյուղը, այդ հարցը միշտ քննարկվելու է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը՝ անդրադառնալով կենսաթոշակների վերանայման կառավարության ծրագրին:

Երեկ ԱԺ-ում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորրոսյանը հայտարարել,է որ անկանխիկ գնումների դեպքում  հետվճարի համակարգում սպասվում են փոփոխություններ.  2026 թվականի հունվարի մեկից հետվճարի սահմանաչափերը վերանայելու են դեպի վերև՝ գործող 12 տոկոսի փոխարեն սահմանելու են 20 տոկոսի չափով, որը միջինում կենսաթոշակները բարձրացնելու է 3000-3500 դրամի սահմաններում: 

«Մեկ անգամ 1 կգ  միս ավել կառնի կամ մի ուրիշ բան, դժվար է ասել լավ է, թե վատ է, չպետք է բավարարվել դրանով,  պետությունը պետք է միտված լինի ավելին անել և պետք է դիտարկել  պետությունն անու՞մ է մաքսիումը, թե չէ»,- ասաց Էդգար Աղաբեկյանը՝ անդրադառնալով կենսաթոշակների անուղղակի բարձրացման հերթական քայլին: Նա թեև գովելի համարեց այս ծրագրի առկայությունը, բայց ընդգծեց՝ պետք է վերլուծվի քանի մարդու մոտ է  հետվճարի համակարգը կյանքի լավացման էֆեկտ ստեղծել, քանի տոկոսն է օգտվում, քանիսը կարողանում կատարել անկանխիկ գործարքներ, քանիսն ունի ֆինանսական գրագիտություն:

«Դրական քայլ է, բայց պետությունը պետք է ձգտի սոցիալական ուղղվածությունն ավելի մեծացնի: Կենսաթոշակները բարձրացնելու միակ ձևը բյուջեում եկամուտներ ավելացնելն է, եթե եկամոուտներն աճում են, մասնավորապես՝ հարկային եկամուտները,  թույլ է տալիս բարձրացնել թոշակները՝ հաշվի առնելով պետության առաջնահերթությունները: Պետության վերջին պարբերական բարձրացումները, քայլերը, ցույց են տալիս, որ կենսաթոշակների բարձրացման թեման առաջնահերթ է: Պետք չէ միակողմանի քննադատել, քանի որ հարցը բազմաշերտ է և կապված է պետության հնարավորությունների հետ: Նախորդ տարիներին ունեինք բավական բարձր տնտեսական աճ, բյուջեի եկամուտների հնարավորություններ, որոնք գնալով նվազում են և ես չեմ հավատում, որ առաջիկայում էական բարձրացումներ կլինեն կենսաթոշակների հարցում», - նշեց տնտեսագետը: 

«Այժմ նվազագույն կեսաթոշակը 36 հազար դրամ է, նվազագույն կենսաթոշակը միշտ քիչ է ու միշտ բարձրացնելու հարց կա: Այլ հարց է՝ կառավարությունն ունի այդ հնարավորությունները բարձրացնելու, թե ոչ:  Մեր մոտ սոցիալական բևեռացվածությունը բավականին մեծ է՝  հատկապես  գնաճի համատեքստում, ունենք թե մարզերի մասով բևեռացվածություն, թե եկամուտների մասով, ու իմ դիտարկմամբ այդ բևեռացվածությունը մեծանում է»:

Ըստ նրա, թեև որոշակի բարձրացումներ արվում են, բայց թոշակառուները բախվում են գնաճին.«Անցած տարվա սեպտեմբերի համեմատ գնաճը 3,2 տոկոս է, բայց արդյոք թոշակը նույնքան բարձրացել է: Թեև 3,2 տոկոս գնաճը սպասելի էր, սարսափելի չէ,  և նաև սեզոնայնություն ունի, որը չեզոքանալու է, բայց բնականաբար գնաճն ազդելու է կենսաթոշակառուների վրա: Ենթադրենք՝ գնաճը  3,2 տոկոս է, բայց արդյոք իր թոշակը նույնքան բարձրացել է: Գնաճի խնդիրը նաև որոշակի սեզոնայնություն է կրում, եթե նայում ենք, թե որ ապրանքների գներն են նպաստել գնաճին, հիմնականում գյուղատնտեսական որոշ ապրանքներ են՝ սեզոնային միրգ-բանջարեղեն, յուղ, ձեթ, թեև պետք է նկատել, որ այս տարի որոշ գյուղմթերքների մասով գներն իջել են»:

Տնտեսագետի խոսքով, մեկ աjլ կարևոր խնդիր էլ կենսաթոշակի և պարենային ու սպառողական զամբյուղի «հարաբերություններն են», ըստ նրա թեև որոշակի հաշվարկների կարիք կա, բայց մի բան անկհայտ է.«Կենսաթոշակի մակարդակը պիտի սպառողական զամբյուղի և պարենային զամբյուղի արժեքներից  ավելի բարձր մակարդակ ապահովվի: Բայց մենք ունենք անընդհատ գնաճ, գնային տատանումներ, արտակարգ  ծախսերի դեպքեր, ուստի համամասնությունները չեն կարող կանխատեսվել»,- նշեց նա ու հավելեց, որ պետությունը որոշակի սոցիալական ծրագրերով թեթևացնում է ֆինսանական բեռը, ,բայց սրան պետք է գումարվի նաև բժշկական ապահովագրությունը, որը կարող է մեղմացնել ծախսային բեռը:

«Սպառողական զամբյուղի ինդեքսի և կենսաթոշակի հարաբերակացությունը պետք է  կրկին նայել պետության  հնարավորությունների համատեքստում: Կարող է պետության կողմից պոպուլիստական քայլ լինել, իրենք գնան  թոշակների բարձրացման, թեև ընտրություններից առաջ կարող է էական ազդեցություն թողնի նաև քաղաքական առումով, բայց պիտի հասկանանք, որ քաղաքականությունը ինքնանպատակ չպետք է լինի, օրինակ կարող է այդ պահին ունենա բյուջետային մեծ հոսքեր, բարձրացնի, բայց հետագա իջեցումների ժամանակ ինչ անի, քանի որ  դեֆիցիտը պիտի մեծանա»,- նշեց նա:

 

Մարիամ Մկրտչյան 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

02 Հոկտեմբեր, 2025 22:45
Վեր