Բժիշկները փրկել են հիվանդանոց տեղափոխված 36-ամյա վիրավոր տղամարդու կյանքը․ կասկածյալը նրա կինն է Zarkerak - Բժիշկները փրկել են հիվանդանոց տեղափոխված 36-ամյա վիրավոր տղամարդու կյանքը․ կասկածյալը նրա կինն է
Zarkerak Zarkerak - Բժիշկները փրկել են հիվանդանոց տեղափոխված 36-ամյա վիրավոր տղամարդու կյանքը․ կասկածյալը նրա կինն է
Բժիշկները փրկել են հիվանդանոց տեղափոխված 36-ամյա վիրավոր տղամարդու կյանքը․ կասկածյալը նրա կինն է

Բժիշկները փրկել են հիվանդանոց տեղափոխված 36-ամյա վիրավոր տղամարդու կյանքը․ կասկածյալը նրա կինն է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ինչի արդյունքում հնարավոր է եղել փրկել նրա կյանքը, Կենտրոնականի ոստիկանները՝ բաժնի պետի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 36-ամյա Նիկիտա Ի․-ն է, ով հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ կեսի 5-6-րդ միջկողային տարածության կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ։

Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորին դանակահարել է նրա կինը, և ոստիկանները արդեն պարզել են դեպքի վայրն ու ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ կնոջը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

04 Դեկտեմբեր, 2025 22:21
Վեր