Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել Zarkerak - Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել
Zarkerak Zarkerak - Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել
Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել

Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 13։44-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի կամրջի մոտակայքում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։15-ին, մարվել՝ 16:56-ին։ Այրվել են տանիքը (մոտ 126 քմ) և տանիքում կուտակած մոտ 450 հակ անասնակեր։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տուն:

17 Դեկտեմբեր, 2025 20:37
Վեր