ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան Zarkerak - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
Zarkerak Zarkerak - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Երևան։ Այդ մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը: 

Նախատեսված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը նաև կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից դեսպանների հետ։

17 Դեկտեմբեր, 2025 16:03
Վեր