Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության արձանագրությունը Zarkerak - Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության արձանագրությունը
Zarkerak Zarkerak - Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության արձանագրությունը
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության արձանագրությունը

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության արձանագրությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 24-րդ նիստը։

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները քննարկել են 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած հանձնաժողովի 23-րդ նիստի որոշումների կատարման արդյունքները։ Վերլուծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաև սահմանվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման հետագա քայլերը։

Կողմերը հատուկ անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, մշակույթի, գիտության, կրթության և զբոսաշրջության ոլորտներին։

Կայացած բանակցությունների արդյունքներով Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ ստորագրվել են նաև մի շարք երկկողմ փաստաթղթեր՝ Ռուսաստանի և Հայաստանի գերատեսչությունների մակարդակով։

 

17 Դեկտեմբեր, 2025 16:52
Վեր