Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Խորհրդարանը դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստին առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ներդրվելու է փուլային տարբերակով՝ 3 տարվա ընթացքում:
Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ բարեփոխումը պատմական է, որով ՀՀ-ն քայլ կանի դեպի կանխավճարային, ֆինանսական բեռը թեթևացնող, կանխատեսելի, առողջապահական կարիքները ճիշտ հասցեագրող համակարգ:
Առողջության համընդհանուր ապահովագրությանն առնչվող բարեփոխման արդյունքում պետության կողմից մոտ 1 մլն 400 հազար հոգի ամբողջությամբ կընդգրկվի պետության բյուջետային միջոցների հաշվին առողջության ապահովագրության համակարգում:
Ապահովագրավճար վճարողների առաջին խմբի՝ 201 հազար դրամից ավելի ստացող քաղաքացիների համար 2026 թվականի հունվարի 1-ից կակտիվանա ապահովագրական փաթեթը: Առաջին վճարման պարտավորությունը կլինի մինչև հունվարի 20-ը: Աշխատավարձի հաշվարկային բազայի ամիս ընտրվել է նոյեմբերը:


