Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մինչ օգոստոսի 8-ն ու դրանից էլ որոշ ժամանակ առաջ Սյունիքի սահմաններին երկու կողմից ոչ մի կրակոց չի եղել: Դա արդեն շատ բանի մասին է փաստում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:
«Իմ ինֆորմացիայով՝ Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են: Սա շատ ցցուն փաստ է այն մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել օգոստոսի 8-ի պայմանագիրը: Մշտապես շփվում եմ քաղաքացիների հետ: Բնական է, որ հատկապես Սյունիքի մարզը, որ 1988-ից սկսած՝ պատերազմական գործողություններ է տեսել, և մի կլոր տարի չի ունեցել, որ սահմանին զոհ կամ կրակոց չլինի, իհարկե գոհ են այս իրավիճակից: Բայց թերություններ կան և պետք է շտկվեն»,- ասաց պատգամավորը:


