Երևանի քաղաքապետարանը և «Yandex Armenia»-ն կհամագործակցեն՝ Երևանի քաղաքային միջավայրի բարելավման նպատակով Zarkerak - Երևանի քաղաքապետարանը և «Yandex Armenia»-ն կհամագործակցեն՝ Երևանի քաղաքային միջավայրի բարելավման նպատակով
Zarkerak Zarkerak - Երևանի քաղաքապետարանը և «Yandex Armenia»-ն կհամագործակցեն՝ Երևանի քաղաքային միջավայրի բարելավման նպատակով
Երևանի քաղաքապետարանը և «Yandex Armenia»-ն կհամագործակցեն՝ Երևանի քաղաքային միջավայրի բարելավման նպատակով

Երևանի քաղաքապետարանը և «Yandex Armenia»-ն կհամագործակցեն՝ Երևանի քաղաքային միջավայրի բարելավման նպատակով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանի և «Yandex Armenia»-ի միջև ստորագրվել է մտադրությունների և համագործակցության վերաբերյալ հուշագիր: «Տվյալների փոխանակում՝ քաղաքային միջավայրի բարելավման համար» նախագիծը միտված  է Երևանում տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետության բարձրացմանը։ Հուշագրի շրջանակում իր տեխնիկական և իրավական հնարավորությունների շրջանակում «Yandex Armenia»-ն քաղաքապետարանին կտրամադրի վերլուծական տվյալներ, որոնք կարող են նպաստել տրանսպորտային համակարգի կենտրոնացված կառավարման ներդրմանը։  

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման համար, որոնք ուղղված են քաղաքի բնակիչների կյանքի որակի բարձրացմանը: 

Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ վերլուծական տվյալները հնարավորություն կտան արդիականացնել տրանսպորտային համակարգը՝ կենտրոնացված կառավարման ժամանակակից մոտեցումների շնորհիվ: 

Հուշագրի շրջանակում «Yandex Armenia»-ն պատրաստ է Երևանի քաղաքապետարանին տրամադրել քաղաքային շարժունակության և նավիգացիայի, փողոցների և կանգառների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի երթուղիների վերաբերյալ վերլուծական տվյալներ, որոնք չեն պարունակում անձնական տեղեկատվություն։ Դրանք կօգնեն բարելավել երթևեկությունը՝ ներդնելով խելացի լուծումներ, որոնք կբարձրացնեն հասարակական տրանսպորտի հարմարավետությունն ու կանխատեսելիությունը քաղաքացիների համար։

17 Դեկտեմբեր, 2025 18:42
Վեր