Մարտունիում գործող գազալցակայանը տուգանվել է թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար. ՄՍՇՊՀ Zarkerak - Մարտունիում գործող գազալցակայանը տուգանվել է թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար. ՄՍՇՊՀ
Zarkerak Zarkerak - Մարտունիում գործող գազալցակայանը տուգանվել է թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար. ՄՍՇՊՀ
Մարտունիում գործող գազալցակայանը տուգանվել է թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար. ՄՍՇՊՀ

Մարտունիում գործող գազալցակայանը տուգանվել է թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար. ՄՍՇՊՀ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը «Ավետ-Մհեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել է 7 570 000 ՀՀ դրամի տուգանք ճնշասեղմված բնական այրվող գազի` թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար։ Այդ մասին հայտնում են հանձնաժողովից:

 

Մասնավորապես, հարուցված վարույթի շրջանակում իրականացված ստուգումների արդյունքում «Ավետ-Մհեր» ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Կամոյի 13/1 հասցեում գործող գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ։

 

Մասնավորապես գազալցակայանի 1-ին գազաբաշխիչ աշտարակի 1-ին խողովակի և 3-րդ գազաբաշխիչ աշտարակի 2-րդ խողովակի արտացոլած ցուցիչները կազմել են 3 կգ, մինչդեռ աշխատանքային չափանմուշի արտացոլած ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 2,75 կգ, փաստացի շեղումը՝ 0,25 կգ (8.33%), և 2,70 կգ, փաստացի շեղումը՝ 0,30 կգ (10%) այն դեպքում, երբ թույլատրելի շեղումը կազմում է 0,03 կգ (1%)։

 

Հանձնաժողովի որոշումը՝ այստեղ:

17 Դեկտեմբեր, 2025 17:42
Վեր